Գլանափաթեթավոր դարպաս

Գլանափաթեթավոր դարպասները (դարպաս-շերտավարագույր) ամենաօպտիմալ և մատչելի տարբերակն են ավտոտնակի համար: Այս դարպասներն ունեն մի շարք առավելություններ, մասնավորապես՝ նրանք գեղեցիկ տեսք ունեն, գրեթե տեղ չեն զբաղեցնում և զգալիորեն ավելի մատչելի են, քան դասական բացովի դարպասները:
Ժամանակակից աշխարհում մեծ դեր է խաղում իրերի կոմպակտությունը: Այդ իսկ պատճառով մարդը մշտապես արդիականացնում և կատարելագործում է իրեն շրջապատող օբյեկտները և մեխանիզմները: Առաջընթաց ապրեցին նաև դռների և դարպասների կողպման մեխանիզմները: Այսպիսով, բացովի դարպասների փոխարեն մարդիկ ավելի ու ավելի հաճախ տեղադրում են գլանափաթեթավոր դարպասներ: Վերջիններս ավելի կոմպակտ և հարմարավետ են, քան սովորական փակման մեխանիզմները: