Դո՞ւք պատրաստվում եք մետաղապլաստե պատուհաններ տեղադրել և ուզո՞ւմ եք, որ դրանք լինեն մատչելի, հարմարավետ, արդյունավետ և դիմացկուն: Այդ դեպքում առաջարկում ենք ծանոթանալ Կարմ Պլաստ ընկերության կողմից առաջարկվող տեսականուն: Կարմ Պլաստ-ն արդեն 15 տարի է ինչ աշխատում է Veratec պրոֆիլային համակարգով և հասցրել է վայելել հաճախորդների վստահությունը:
Գլանափաթեթավոր դարպասները (դարպաս-շերտավարագույր) ամենաօպտիմալ և մատչելի տարբերակն են ավտոտնակի համար: Այս դարպասներն ունեն մի շարք առավելություններ, մասնավորապես՝ նրանք գեղեցիկ տեսք ունեն, գրեթե տեղ չեն զբաղեցնում և զգալիորեն ավելի մատչելի են, քան դասական բացովի դարպասները:
Ժամանակակից աշխարհում մեծ դեր է խաղում իրերի կոմպակտությունը:
Կարծրացրած ապակին ապակու առավել ամուր տեսակն է, որը կիրառվում է ապակեփաթեթի արտադրության մեջ: Կարծրացրած ապակին լայն կիրառություն ունի նաև խանութների ցուցափեղկերի, շենքերի ճակատային մասեր, պատուհանների, պատշգամբերի և լոջիաների ապակեպատման գործում: Կահույքի արտադրության համար ևս օգտագործվում է առավել դիմացկուն և անվտանգ ապակին: